Վերածնունդ։ Պետրուս Կրիստուս։ «Աղջկա դիմանկար Տալբոտների ընտանիքից»։

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Petrus_Christus_-_Portrait_of_a_Young_Woman_-_Google_Art_Project.jpg/220px-Petrus_Christus_-_Portrait_of_a_Young_Woman_-_Google_Art_Project.jpg
Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան):
Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։
Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրելեն Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ:
Իտալիայի վերածննդի նկարիչներից և քանդակագործներից էին ՄազաչչոնՍանդրո ԲոտիչելլինԴոնատելլոնՏիցիանըՆիդեռլանդներում՝ Լուկաս ԼեյդենցինՌոջեր վան դեր ՎեյդենըԳերմանիայում՝ Ալբերտ ԴյուրերըԱդամ ԿրաֆտըՖրանսիայում՝ Ժան Ֆուքեն և ուրիշները։
Վերևում ներկայացված նկարը, որը նկարված է 1465-1470 թթ․,  պատկանում է նկարիչ Պետրուս Կրիստուսի վրձնին։Նա ծնվել է 1410/1420 թթ․ , մահացել 1475/76 թթ․։Իր ստեղծագործական կյանքը սկսել է 1444 թ․-ից։ Եղել է Յան Վան Էյքի աշակերտը։
Կրոնական թեմաներով կտավներում Կրիստուսը ի վիճակի չէր հասնել Վան Էյքի մակարդակին, սակայն իր վրձնին պատկանող դիմանկարները՝ դեմքի արտահայտության մանրակրկիտ մշակումների շնորհիվ, շատ կենդանի էին։
Նկարը այդքան էլ մեծ չէ ՝ 28×21 սմ։ Պատկերված աղջիկը՝ ինչպես մեզ հուշում է նկարի վերնագիրը, Տալբոտների ընտանիքից է։ Նրան անվանել են կա՛մ Աննա , կա՛մ Մարգարետ։ Մարդիկ կարծում են , որ նա եղել է Ջոն Տալբոտի դուստրը։ Հայտնի է , որ նրա ծնողները ամուսնացել են 1444-1445 թթ․ և ըստ այս ինֆորմացիայի կարելի է կարծել , որ աղջիկը 10-16 տարեկան է։ Ինչպես տեսնում ենք նա պատկերված է իրականին շատ մոտ , սառը հայացքով և կարելի է ենթադրել , որ ունեցել է սառնարյուն , հավասարակշռված  բնավորություն և դրան զուգահեռ բարձր ինտելեկտ, ինչը երևում է նրա լայն ճակատից։ Մեծ հետաքրքրություն են թողնում նրա գրեթե չերևացող հոնքերը և ձախ աչքի շեղությունը , որը՝ իրականին հակառակ, շատ էսթետիկ է։
Արվեստաբան Ջոել Ապտոնը վստահեցրել է , որ աղջիկը մարգարիտ է ,  պարկած սև, թավշյա բրձի վրա։
Այժմ նկարը գտնվում է Բեռլինի նկարների ցուցասրահում։

Աղբյուրներ՝ https://dic.academic.ru/dic.nsf/enc_pictures/2489/%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D1%83%D1%81

https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE%D1%80%D1%82%D1%80%D0%B5%D1%82_%D0%B4%D0%B5%D0%B2%D1%83%D1%88%D0%BA%D0%B8_(%D0%9A%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D1%83%D1%81)

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%AB_%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF

http://www.encyclopedia.am/pages.php?hId=1427

Оставьте комментарий